Գաղտնիության քաղաքականություն
SKECHERS Ընկերության Գաղտնիության Քաղաքականությունը
Մենք գնահատում ենք Ձեր ընտրությունը՝ մեր Skechers խանութ-սրահ և https://www.skechersarm.am կայք այցելելու համար:
Այցելելով https://www.skechersarm.am կայք և կատարելով գնումներ՝ Դուք ավտոմատ կերպով տալիս համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Սույնով կարող եք ծանոթանալ Skechers-ի գաղտնիության քաղաքականությանը։
Այս Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրվում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում ձեր անձնական տվյալները, երբ դուք այցելում եք կայք, օգտագործում եք Բջջային հավելված, զանգահարում եք մեզ հեռախոսով, նամակ կամ էլ-նամակ եք ուղարկում կամ այցելում եք Խանութ:
«Անձնական տվյալներ» ասելով, Մենք նկատի ունենք Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, օրինակ անունը/ազգանունը, հասցեն կամ էլեկտրոնային հասցեն (այսուհետ՝ «Տվյալներ»):
Սույն Գաղտնիության քաղաքականության համատեքստում «մենք», «մեզ» դերանունները վերաբերվում են Skechers Armenia ընկերությանը, իսկ «դու», «դուք» դերանունները նշանակում են ցանկացած անձ, ով այցելում է կայք, օգտագործում է Բջջային հավելված, զանգում է մեզ հեռախոսով, նամակ կամ էլ-նամակ է ուղարկում կամ այցելում է մեր խանութ:
1. Ի՞նչ Տվյալներ ենք մենք հավաքագրում
Կոնտակտային Տվյալներ, ինչպիսիք են Ձեր անունը/ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և այլն
Գնումների մասին տեղեկատվություն՝ գնված ապրանքատեսակներ, վճարվող գումար, քարտի տեսակ, վճարման եղանակներ, առաքման հասցե և այլն (հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել «Հաճախ տրվող հարցեր» բաժինը)
Նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպիք են օրինակ Ձեզ առավել հետաքրքրած կամ Ձեր կողմից առավել հաճախ ուսումնասիրված/ձեռք բերված ապրանքատեսակները կամ ապրանքանիշերը
Կայքում Ձեր հաշվի (Ձեր անձնական էջի)՝ որպես օգտատեր գրանցման տվյալները, որոնք կարող են ներառել կոնտակտային տվյալներ, գնումների և նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև Ձեր անձնական էջի գաղտնաբառը, զամբյուղում առկա կամ հետագայում ձեռքբերման նպատակով պահված ապրանքների ցանկը, դիտված ապրանքատեսակների ցանկը, նվեր-քարտի տվյալները և Ձեր հաշվի վերաբերյալ այլ տեղեկատվություն
Դեմոգրաֆիական տվյալներ, որոնք կարող են ներառել Ձեր տարիքը, ծննդյան օրը/ամսաթիվը/տարեթիվը, սեռը, փոստային ինդեքսը և այլն
Տեսագրություններ և նկարներ, որոնք արվում են, մեր խանութ-սրահ այցելելիս երբ ձեր պրոֆիլի նկարը Կայքում կամ Բջջային հավելվածում կցում եք ձեր հաշվին
Հեռախոսազանգերի ձայնագրությունները՝ ներառյալ այն տեղեկատվությունը, որը Դուք տրամադրում եք զանգահարելիս։
Տեղեկատվություն այն սարքավորման գտնվելու վայրի մասին, որը Դուք օգտագործում եք Կայքից օգտվելու համար
Օպերացիոն համակարգի, բրաուզերի մասին տեղեկություն՝ տեղեկություն Ձեր բջջային հեռախոսի, պլանշետի, համակարգչի կամ այլ սարքավորման առցանց ներբեռնման գործողությունների մասին (այսուհետ միասին՝ «ավտոմատ հավաքագրվող տվյալներ»): Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել IP հասցեների, քուքիների, սարքավորման և բրաուզերի կարգավորումների, ինտերնետային ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկություններ: Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել տեղեկություն նաև այն մասին, թե երբ և ինչպես եք մտնում և օգտագործում Կայքը, օրինակ ամսաթիվը և Կայք այցելելու և Կայքից դուրս գալու ժամանակահատվածը, տեղեկություններ, թե ինչ եք փնտրել Կայքում, Կայքի էջերն ու իրերը, որոնք Դուք դիտել եք և Ձեր գնած ապրանքների ցանկը:
2. Ի՞նչպես ենք մենք օգտագործում Տվյալները
Մեզ համար Տվյալների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Անձնական տվյալների օգտագործման նպատակները հետևյալն են՝
Ձեզ ծառայություններ մատուցելը՝ կարգավորել Ձեր վճարումների ու պատվերների գործընթացը, հետևել անձնական էջի պատշաճ աշխատանքին և ապահովել Ձեզ ապրանքատեսակներով, որոնք, ըստ մեզ, դուր կգան ՁեզԿապ հաստատել Ձեզ հետ հետևյալ դեպքերում՝ պատվեր ձևակերպելիս, մեզ զանգահարելիս, մեզ հարցում/դիմում հղելիս կամ մեր էջում որևէ մեկնաբանություն թողնելիս
Կայքից օգտվելու Ձեր պատմության անհատականացում՝ Ձեր կողմից նախընտրելի և շատ դիտված ապրանքատեսակների առանձնացում, Ձեզ մատուցված ծառայությունների անհատականացում, Կայքում կատարված Ձեր գործողությունների վերահսկում։
Անալիտիկ գործընթացներ, ինչպիսիք են՝ հասկանալ, թե ինչպես եք Դուք օգտագործում կայքը, ինպես եք գնումներ կատարում, տեսնել, թե ինչ սարքավորումներ եք օգտագործել կայք այցելելու համար և բարելավել այս բոլոր գործընթացների արդյունավետությունը հարկ եղած դեպքում։
Ապահովություն և օրինականություն պահպանելու նպատակով, օրինակ պաշտպանել մեր հաճախորդներին, Ձեզ կամ երրորդ անձանց անօրինական գործողություններից, պաշտպանել մեր իրավունքները, պահպանել մեր, հաճախորդների և աշխատակիցների գույքի անվտանգությունը։
3. Ինչպե՞ս ենք Մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները
Ընդհանուր առմամբ, մենք կիսում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկատվությունը կողմնակի անձանց հետ միայն հետևյալ դեպքերում՝
Պատվերներ ձևակերպելու և առաքման գործընթացը իրականացնելու համար։ Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները՝ անուն, հասցե, հեռախոսահամար, միայն այն անձանց հետ, ովքեր պետք է իրականացնեն Ձեր պատվերի առաքումը։
Վճարման գործընթացը իրականացնելու համար: Մենք կիսում ենք Ձեր վճարման եղանակի տվյալները՝ դեբետ/կրեդիտ քարտի համարներ, այն բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, որի հետ համագործակցում ենք։
Թույլ տալու համար Ձեզ մուտք գործել Ձեր անձնական Էջ և կիսել տեղեկատվություն համացանցում։ Դուք կարող եք մուտք գործել Ձեր անձնական էջ և տեղեկատվություն կիսել համացանցի՝ Facebook-ի, Google-ի, Instagram-ի միջոցով։ Այս գործառույթից օգտվելիս, Դուք որոշակի տեղեկատվություն եք մատուցում համացանցի այն կայքին, որում կիսում եք այդ տեղեկատվությունը։
Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները, երբ դա պահանջում է օրենքը: Մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալները կամ դրանց որևէ մաս օրենքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ «Անձնական տվյալների գաղտնիություն» օրենքի համաձայն։
Ձեր խնդրանքով․՝ մենք կարող ենք կիսել նաև Ձեր անձնական տվյալները կամ դրանց բաղկացուցիչ մի մասը երրորդ անձանց հետ՝ Ձեր խնդրանքով կամ թույլտվությամբ։
4. Անվտանգություն
Մենք անում ենք ամեն բան՝ ապահովելու և ուժեղացնելու համար կայքում տրամադրած Ձեր անձնական տվյալների անվտանգությունը։ Ցավոք, անձնական տվյալների փոխանցումը համացանցով լիարժեք ապահով չէ։ Մենք կանենք հնարավորինս ամեն բան, պաշտպանելու Ձեր անձնական տվյալները, սակայն մենք չենք կարող երաշխավորել Ձեր անձնական տվյալների կատարյալ ապահովություն։ Ձեր անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնելու համար խնդում ենք կատարել հետևյալ քայլերը՝
Այցելել Ձեր անձնական էջ հնարավորիս հաճախ և տեղեկացնել մեզ որևէ տարօրինակ բան նկատելու դեպքում
Տեղադրել հակավիրուսային ծրագրերի արդիական տարբերակներ Ձեր համակարգչի կամ այն սարքավորման վրա, որով մուտք եք գործում կայք
Օգտագործել բարդ գաղտնաբառեր (ամենաքիչը 7 տառ/նիշ պարունակող գաղտնաբառ)
Չօգտագործել միևնույն գաղտնաբառը տարբեր կայքերի համար
Չտրամադրել Ձեր գաղտնաբառը այլ անձանց
Տեղադրել գաղտնաբառ համակարգչի կամ սարքավորման վրա, որով մուտք եք գործում կայք։
Դուրս գալ կայքից Ձեր գործողություններն ավարտելուց հետո, հատկապես եթե մուտք եք գործել հասարակական սարքավորումով։
5. Անձնական տվյալները
Համաձայն ՀՀ անձնական տեղեկատվության մասին գործող օրենքի՝ յուրաքանչյուր հաճախորդ իրավասու է ընկերությունից պահանջել անձնական տվյալների օգտագործման ավելի մանրամասն տեղեկատվություն։
Դուք իրավունք ունեք խնդրելու և պահանջելու, որպեսզի մենք փոխենք ցանկացած ոչ արդիական կամ սխալ տեղեկատվություն, որ տրված է Ձեր անձնական էջում։
Եթե Դուք ունեք անձնական էջ մեր կայքում, ապա կարող եք անհրաժեշտության դեպքում մուտք գործել այնտեղ և կատարել փոփոխություններ։
Եթե Դուք անձնական էջ եք ստեղծել խանութ սրահներից որևիցե մեկում, ապա կարող եք փոխել Ձեր անձնական տվյալները զանգահարելով (+374) 91 701313 հեռախոսահամարին կամ կապվել մեզ հետ info@skechersarm.am էլ. փոստի միջոցով։
Ցանկացած պարագայում, եթե ցանկանում եք ուղղել, փոխել կամ թարմեցնել Ձեր անձնական տվյալներից որևէ մեկը, կարող եք զանգահարել (+374) 91 701313 հեռախոսահամարին կամ կապվել մեզ հետ info@skechersarm.am էլ. փոստի միջոցով ։
6․ Քաղաքականության փոփոխություններ
Մենք իրավասու ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել կամ փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում:Փոփոխությունները կիրառվում են մեր կայքում դրանց հրապարակումից հետո: Ուստի խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջը ՝ ցանկացած թարմացման մասին տեղեկանալու համար: