Ինչպես ընտրել կոշիկ և խնամել այն

12.08.2022
Ինչպես ընտրել կոշիկ և խնամել այն

Կոշիկների հիմնական տիպերը

  • Ամենօրյա
  • Սպորտային
  • Դասական
  • Ձմեռային
  • Հատուկ նշանակության
  • Տնային

Կոշիկների չափսերը՝
Տարբեր երկրներ օգտագործում են կոշիկների չափսերի տարբեր սանդղակներ։ Գնումն իրականացնելիս նախ պետք է դրանք համեմատել և գտնել այն տարբերակը, որը ձեզ է համապատասխան։
Որոշ վաճառողների մոտ չափսը կարող է տարբերվել ստանդարտից։ Հարկավոր է նախօրոք ուսումնասիրել, կամ թեկուզ հարցնել, թե ինչ երկարությամբ ոտնաթաթի համար է նախատեսված տվյալ կոշիկը։Ինչպես ճիշտ չափել ոտնաթաթի երկարությունը
Երկարությունից բացի կարևոր է նաև ոտնաթաթի լայնքը։ Լայն ոտնաթաթ ունենալու դեպքում պետք է ընտրել ոչ թե ավելի մեծ կոշիկ, այլ ավելի հարմարը ըստ դիզայնի։


Սպորտային կոշիկ ընտրելիս՝
Նախընտրությունը տվեք բրենդային կոշիկներին, ոչ թե շուկայականներին։ Դրանք պատրաստված են լինում բոլոր ստանդարտներին համապատասխան և առողջությանը վնաս չեն հասցնի։
Տարբեր սպորտաձևերին անհրաժեշտ են տարբեր հատկություններ։ Ուշարություն դարձրեք կոշիկի թեթևությանը, երեսամասի հաստությանը, տակացուի ձևին (ոտքի օրթոպեդիկ առանձնահատկություններին համապատասխան) և որակին (կարերին և ամրացմանը)։


Վազքի համար՝

Օրինակ, պետք է ընտրել այնպիսի կոշիկներ, որոնց մեջ նվազագույնը 3-4 միլիմետր ավել տեղ կա, իսկ տակացուն ունի բարձր ամորտիզացիա:


Ինչպե՞ս խնամել տեքստիլ նյութերից կոշիկները՝

Կոշիկները հանելուց հետո մաքրեք կեղտից և փոշուց։ Օգտագործեք մաքրող փրփուր և տեքստիլի հատուկ խոզանակ։ Սկսեք մաքրել տեքստիլ կոշիկները ներբանից, այնուհետև կարող եք սկսել մաքրել տեքստիլ վերնամասը։ Դրա համար օգտագործեք օճառի և անուշադրի սպիրտ։
Կոշիկի խնամքի և գույնի թարմացման համար ընտրեք այնպիսի խնամքի միջոցներ, որոնց գույնը կհամապատասխանի Ձեր կոշիկի գույնին։ Նախ փորձեք խնամքի միջոցները կոշիկի աննկատ հատվածներում։
Հիշեք, որ տեքստիլից կոշիկներն ավելի հարմար են ամառային և տաք ժամանակաշրջաններին, քան թաց և սառը։