Կուտակային համակարգ

Առաքման կարգը
Առաքումը Երևան քաղաքում իրականացվում է 1 ժամվա ընթացում՝ կախված պատվերից և պատվիրատուի կողմից նշված հասցեից: Առաքման համար գործում են հետևյալ սակագներն ու ժամանակահատվածը՝
Առաքման, փաթեթավորման և այլ ծախսերը հոգում է գնորդը: Կայքում նշված գինը չի ներառում առաքման և հավելյալ ծախսերը: Յուրաքանչյուր գնորդ ունի հնարավորություն ընտրելու առաքման տարբերակը (առաքման արժեքը, ժամկետը):
Skechers-ում վճարումն իրականացվում է երկու եղանակով`առցանց կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են ARCA, Ameriabank-ի օնլայն բանկինգ և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Virtual ARCA,Visa և MasterCard ունեցող քարտապանները: Առձեռն վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով: Ընդունվում է նաև վճարում Pos տերմինալի միջոցով:
1. Skechers-ն իրավունք է վերապահում իրեն շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:
2. Այն պահին, երբ գնման ենթակա Ապրանքները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Պատվերը Ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
3. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) հ ամարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է ընդունված գնումն ավարտելուն պես:
4. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Parma-ն:
5. Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
6. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:
7. Համակարգում պատվերը տեղադրելու պահին Հաճախորդին և Գնման Պատվերում մասնակից Ծառայությունների Մատակարարներին ուղարկվում են համապատասխան ծանուցումներ և էլ. փոստի հաղորդագրություններ՝ որպես Ծառայության գնման հաստատում:
Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին փոխանցվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման ստույգ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հարկային հաշիվը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: